Պլաստիկ վիրաբուժություն
Պլաստիկ վիրաբուժության երեկն ու այսօրը
Պլաստիկ վիրաբուժության առաջացման պատմությունը շատ խճճված է ու մշուշոտ: Ուստի հաստատ ասել, թե որտեղից է առաջացել վիրաբուժության այս ոլորտը, դժվար է:
Հնագետների կատարած պեղումներով ու գիտնականների ուսումնասիրություններով պարզվել է, որ վիրաբուժական գործողություններ, ինչպիսիք են` կատարակտի հեռացումը կամ գանգի մեջ շաղափով բացվածքը, կատարվել են դեռևս մ.թ.ա.: Օրինակ` մ.թ.ա. XVIII դարով թվագրված Բաբելոնի արքա Համուրապիի օրենքներում կա այնպիսի մի կտոր, որում պարգև է առաջարկվում այն բժշկին, որը կհեռացնի աչքի սպիտակ փառը… բրոնզե դանակով: Լոնդոնի թանգարաններից մեկում ցուցադրված է տղայի մումիա (Եգիպտոս, մ.թ.ա. II դար), որի քիթը, ականջները ծեփված են հատուկ խեժից: Դա վկայում է, որ վիաբուժական նպատակներով արհեստական նյութեր կիրառվել են դեռևս հին ժամանակներում:
Շատերի համար պլաստիկ վիրաբուժությունը նույնանում է «պլաստիկ» հասկացության հետ, որը հունարենից թարգմանաբար նշանակում է` «լցնել կաղապարը, ձուլել»:
Պլաստիկ վիրաբուժության պատմության արմատները հասնում են Հին Եգիպտոսի, Պարսկաստանի, Արաբիայի փորձառու և հմուտ բժշկողներին, որոնք վերացնում էին նորածինների բնածին արատները, ինչպիսին նապաստակի շրթունքն է, և ձեռքբերովի թերությունները, ասենք` կտրված քիթը:
Մարդկության պատմությունը միշտ ուղեկցվել է պատերազմներով: Նշանակում է` միշտ էլ վնասվածքներ են եղել: Մարդիկ նաև հանցանքներ են գործել, որոնց համար կանգնել են դատարանի առջև ու պատժվել: Հնդկաստանում, օրինակ, հաճախ կտրել են հանցագործի քիթը, իսկ դա նշանակում էր, որ եթե հանցագործը ցանկանում էր թաքցնել իր ով լինելը, ապա գնում էր հեքիմի մոտ, որն էլ ինչ-որ կերպ վերականգնում էր նրա բացակայող քիթը: Գուցե ոչ այնքան բնականին նման, այնուամենայնիվ` քիթ, որը նախկին հանցագործին նոր` օրենքին հնազանդ կյանք սկսելու հնարավորություն էր տալիս: Առաջին բժիշկը, որը մանրամասն նկարագրել է Հնդկաստանում միջցեղային կռիվներում կորցրած քթի վերականգնումը մ.թ.ա. VI դարի բժշկող Սուշատա Սամհիթն է: Նա քիթը վերականգնելու բարդ` մեր օրերի վիրահատություններին նման վիրահատություններ էր կատարում:
Բացակայող քթի համար մաշկը վերցնում էր ճակատից կամ այտից ու դրանից քիթ ձևավորում, ապա այն պատվաստում պահանջվող տեղում: Ավելի ուշ սիցիլիացի Անտոնիո Բրանկան նման վիրահատություն կատարեց, սակայն դրա համար մաշկը վերցրեց հիվանդի թևից:
1597-ին Գասպար Տանյակոցին մաշկի փոխպատվաստման վերաբերյալ մի ամբողջ տրակտատ է հրապարակել: Նա ներկայանում էր որպես բժիշկ, որը կարող է վերացնել ճակատագրի հասցրած ցանկացած թերություն. «Մենք բուժում ու վերականգնում ենք մարմնի մասեր, որոնք տվել է բնությունը, սակայն խլել է ճակատագիրը: Մենք դա անում ենք ոչ թե աչքին հաճո երևալու, այլ վնասվածք ունեցողին հույս տալու ու նրա հոգուն օգնելու համար»: Ցավոք, նա դատապարտվեց իր ցեղակիցների կողմից, քանի որ իտալացիները նրա գաղափարներն անբնական ու անօրինական էին համարում: Բանն այն է, որ Տանյակոցին հաշվի չէր առել փոխպատվաստման անհամատեղելիության փաստը, ուրիշ մարդուց վերցված մաշկի փոխպատվաստման վիրահատությունից հետո նրա հիվանդները մահանում էին: Եվ միայն XX դարում կարողացան պարզել, որ այդ խնդիրը պետք էր լուծել հատուկ բուժման եղանակով:
1814-ին Լոնդոնում Ջոզեֆ Կարպյուն ճակատից վերցված մաշկից լիարժեք քիթ ստացավ, ու դրանից հետո էր, որ պլաստիկ վիրաբուժությունը բոլորովին նոր փուլ թևակոխեց: Սկսեցին տարբեր մեթոդներ մշակել, ու պլաստիկ վիրաբուժությունը վերածվեց հասարակության մեծագույն ձեռքբերման:
Երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, ընդհանուր պրակտիկայի վիրաբույժներից բացի , հարկավոր էին էսթետիկ վիրաբուժության մասնագետներ, որոնք կկարողանային վերացնել հրազենային վնասվածքների հետքերը: Այդ ժամանակ ստեղծվեցին կենտրոններ, որտեղ վիրավորներին օգնում էին վերականգնելու առողջությունն ու նաև նախկին կերպարանքը: Նման մի կենտրոնում և՛ կարելի էր բուժել այրվածքը, և՛ հնարավոր էր պրոթեզավորել վերջույթներն ու ապաքինվել վնասվածքներից հետո:
Երկրորդ համաշխահային պատերազմի ժամանակ աշխարհի ամենահայտնի վիրաբույժներից մեկը ամերիկացի հայ վիրաբույժ Վարազդատ Գազանդյանն էր, որը ավելի քան 3000 պլաստիկ վիրահատություն էր կատարել: Նա իրավամբ համարվում է պլաստիկ վիրաբուժության հիմնադիրը Միացյալ Նահանգներում, առհասարակ դեմքի պլաստիկ վիրաբուժության մեջ հիմնարար մեթոդների հիմնադիրը:
Գազանդյանը (1879-1974) 1905 թ. ավարտել է Հարվարդի Ատամնաբուժական քոլեջը: Նա առաջին գիտնականն էր, որ պլաստիկ վիրաբուժության պրոֆեսորի գիտական կոչում ստացավ, և առաջինն էր ԱՄՆ-ում, որ գրքեր հրատարակեց պլաստիկ վիրաբուժության վերաբերյալ: Վարազդատ Գազանդյանը Ամերիկայի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի նախագահն էր, ավելի քան 700 գիտական աշխատությունների հեղինակ:
Խորհրդային ժամանակաշրջանում ընդհանուր բժշկության զարգացման մեջ հատուկ տեղ էր զբաղեցնում պլաստիկ վիրաբուժությունը: Շատ հայտնի անուններ կան, նրանցից է պլաստիկ վիրաբուժության հայրենական դպրոցի հիմնադիրներից մեկը համարվող Առնոլդ Ադամյանը` ոլորտի նորարար, գյուտարար: Նա ապրում ու աշխատում էր Մոսկվայում, ՌԴԳԱ-ի իսկական անդամ էր:Ադամյանը մահացավ 2012-ին:
Իսկ ահա XXI դարը վերածվեց պլաստիկ ու էսթետիկ վիրաբուժության «Ոսկե դարի» ու հիմա հանրությանը մատչելի է նաև գնի առումով ու շատ պահանջված է:
Ըստ վիճակագրության` ողջ աշխարհում տարեկան կատարվում է 17 մլն պլաստիկ վիրահատություն: Առաջվա պես ամենապահանջվածներից են կրծքի մեծացումը, քթի ձևափոխությունը, դեմքի մաշկի ու կոպերի ձգումը: Հարկ է նշել, որ այսօր տղամարդ հաճախորդների թիվը ևս գնալով աճում է:
Պլաստիկան` պլաստիկա, սակայն դրանով չարժե տարվել: Չի բացառվում, որ այն ցանկալի արդյունքը չտա ու շտկելու փոխարեն` այլանդակի, ինչը հետագայում կարող է առաջ բերել հոգեբանական լուրջ խնդիրներ: Ուրեմն թվարկենք պլաստիկ վիրահատությունների մի քանի պլյուսներ ու նաև մինուսներ:
Հիմնականում ժամանակակից աշխարհում պլաստիկ վիրահատության են դիմում արտաքին թերությունները շտկելու նպատակով: Իսկ պլաստիկ վիրաբույժների ճանաչումը համեմատելի է հայտնի կինոգործիչների, երաժիշտների հետ:
Պլաստիկ վիրահատության պլյուսներից է թերությունների վերացումը. օրինակ` շատ մարդիկ վթարներից, հրդեհներից ու աղետներից հետո չեն կարողանում լիարժեք կյանքով ապրել արտաքինի փոփոխությունների պատճառով: Մասնագետ վիրաբույժները վերացնում են սպիները, այն թերությունները, որոնք խանգարում են մարդուն լիարժեք ապրել: Մարդը դրանից հետո նորմալ կյանքի է վերադառնում: Շատերն էլ վիրաբուժական սեղանին են պառկում ոչ թե իրենց ցանկությամբ, այլ` անհրաժեշտությունից ելնելով:
Նոր մեթոդներն էլ հնարավորություն են տալիս խուսափելու հետվիրահատական բարդություններից: Օրինակ` նոր մեթոդների կիրառման շնորհիվ կնճիռների հարթեցումից հետո մաշկի ձգվածության զգացում չի լինում, ինչը շատ կարևոր հանգամանք է: Առանց վիրադանակի վիրահատությունները հնարավորություն են տալիս խուսափելու հետվիրահատական սպիներից: Սակայն յուրաքանչյուր վիրահատություն իր ցուցումներն ու հակացուցումներն ունի: Պլաստիկ վիրահատության ամենաէական արդյունքը, որը պլյուս է համարվում, գեղեցկացումն ու երիտասարդացումն է: Պլաստիկայի շնորհիվ կանայք ոչ միայն գրավիչ են դառնում, այլև ինքնավսատահ:
Հետվիրահատական շրջանում առաջացած բարդությունը մինուսներից մեկն է: Մինչ վիրադանակի տակ պառկելը հարկավոր է լավ վերլուծել, թե ինչ ռիսկի եք դիմում: Կնճիռների հարթեցումից հետո հնարավոր է` առաջանան արյունազեղումներ ու մաշկի զգայունության կորուստ: Քթի վիրահատությունը կարող է հանգեցնել քթի ծայրի ձևախախտման ու այտուցի: Մինուսներից կարելի է նշել նաև սթրեսները: Շատերն են վիրահատությունից հետո ընկնում սուր դեպրեսիվ վիճակների մեջ: Ծերացումը կատարվում է ողջ օրգանիզմում: Երբ մարդ պլաստիկ վիրահատության է դիմում, նա երիտասարդանում է արտաքուստ, սակայն ծերացման պրոցեսը մնացած օրգաններում շարունակվում է: Իսկ երբեմն էլ սպիները կարող են սթրեսների պատճառ դառնալ:
Որքան էլ մարդ փորձի երիտասարդացնել իրեն պլաստիկ վիրահատություններով, միևնույն է, բնությանը խաբել անհնար է: Ժամանակն էլ հավերժ չէ: Պլաստիկ վիրաբուժության կարելի է դիմել արտաքին էական թերությունները շտկելու համար: Իսկ մնացած դեպքերում պարզապես հարկավոր է սովորել ընդունել ամեն ինչ այնպես, ինչպես որ կա` բնականը:
Պլաստիկ վիրաբույժների միջազգային ասոցիացիայի մասնագետները, հիմնվելով ողջ աշխարհի վիրաբույժների հաշվետվությունների վրա, կազմել են ամենապահանջված վիրահատությունների վարկանշային ցանկը:
Առաջին տեղում կրծքի մեծացումն է իմպլանտների միջոցով: Այս վիրահատության գծով առաջատար են Չինաստանը, Իտալիան, Մեքսիկան, Բրազիլիան, ԱՄՆ-ն (ըստ աճման կարգի), իսկ Հարավային Կորեայում յուրաքանչյուր 77-րդ բնակիչը դիմում է մասնագետներին` աչքերի բացվածքի վիրահատության համար:
Մեդ-Պրակտիկ
16.02.2013
Հարգելի Աննա, Ձեզ կպատասխանի մասնագետը։ Հետևեք մեզ։
anna
16.02.2013
Կարդացեք նաև
Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...
Ճարպակալումը նոր ժամանակների տարածված խնդիրներից է, որը, բացի կոսմետիկ անհարմարությունից, կարող է նպաստել նաև տարբեր հիվանդությունների առաջացմանը՝ ինֆարկտ, ինսուլտ, ուռուցքներ...
Ականջների լոշտակությունը որպես բժշկական խնդիր
Ականջների լոշտակությունը բավականին տարածված երևույթ է․ այն հանդիպում է բնակչության...
Արարատ Լևոնի Հեքիմյանը պլաստիկ վիրաբույժ է՝ մասնագիտացած էսթետիկ վիրաբուժության, միկրովիրաբուժության, դեմքի, մարմնի էսթետիկ և վերականգնողական վիրաբուժության մեջ: Աշխատում է «ՆյուՄեդ», «ԱրտՄեդ» և «Վեդի»...
Ինչպե՞ս նախապատրաստվել լազերային բլեֆարոպլաստիկայի:
Լազերային բլեֆարոպլաստիկայից առաջ հատուկ նախապատրաստական միջոցառումներ չկան...
Դեմքի փափուկ հյուսվածքների, մաշկի և ենթամաշկային հյուսվածքների տարիքային փոփոխության հետևանքով առաջացած պտոզի կորեկցիան է։ Մաշկի թուլացած հատվածի ձգումն իրականացվում է հատուկ կտրվածքների միջոցով...
Մրճանման մատն առաջին գարշապարաֆալանգային հոդում կորացած մատն է։ Նման ձևախախտում կարող է զարգանալ ոտքի բոլոր մատներում, բացի առաջին մատից։ Մշտապես ծալված մատը, որտեղ, որպես կանոն...
Բլեֆարոպլաստիկան վերին կամ ստորին կոպերի էսթետիկ վիրահատությունների շարք է, որոնք կոպերին և դեմքին տալիս են ավելի երիտասարդ տեսք...
Ամռանը, որպես կանոն, շատերն արձակուրդ են վերցնում: Մի մասը մեկնում է հանգստավայր, մյուս մասը՝ ամառանոց, մի որոշ մասն էլ որոշում է տունը վերանորոգել: Իսկ կան նաև մարդիկ, ովքեր որոշում են հենց ամռանն...
Հավանաբար, աշխարհում չկա մարդ, ով խալեր չունենա: Խալերը կարող են տեղակայվել մարմնի ցանկացած մասում: Դրանք կարող են լինել բնածին, և առաջանալ կյանքի ընթացքում...
Դաստակի ջլերի վնասումները, որպես կանոն, առաջանում են բաց վնասվածքների ժամանակ (կտրած, ծակած վերքեր, ձեռքերը շարժվող մեխանիզմների և սարքերի կիրառման ժամանակ` վնասումներից): Ընդ որում, խանգարվում է...
Որո՞նք են որովայնի առաջային պատի ձևախախտումների ուղղակի և անուղղակի պատճառները:
Որովայնի առաջնային պատի ձևախախտումները հանդիպում են՝ անկախ տարիքից ու սեռից...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն